Մհեր Մկրտչյանի Թանգարան
2004թ-ին հիմնադրվում է հայ անվանի թատրոնի և կինոյի դերասան՝ Մհեր Մկրտչյանի թանգարանը Գյումրիում։ Թանգարանը թույլ է տալիս ծանոթանալ արտիստի կյանքին և աշխատանքին։
Թանգարանի նպատակն է ավելի մոտիկից ծանոթացնել այցելուներին արտիստի կյանքի մասին, նորովի նայել նրա աշխատանքներին։ Թանգարանային ֆոնդը երբեք չի դադարում ընդլայնվելու իր գործընթացը և պարբերաբար համալրվում է նոր նմուշներով։
Կարելի է նկատել բազմաթիվ բեմական հագուստներ, որոնք կարող են ծանոթ թվալ այս կամ այն ֆիլմից։ Ինչպես նաև կան տարատեսակ իրեր այդ նույն ֆիլմերից, ամենասիրված նմուշներն են կամոդը՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, և գալիկոնը՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմից, որոնք այցելուները շատ են գնահատում։ Մեծ դերասանը իր կյանքի ընթացքում շատ անգամներ է պարգևատրվել, ներկա պահին այդ մրցանակները կարելի է տեսնել թանգարանի ցուցադրությունում։ Առկա են նաև բազմաթիվ լուսանկարներ, գրքեր և անձնական իրեր՝ պատկերներ, նամակներ, փաստաթղթերի նմուշներ և այլն։
Մհեր Մկրտչյանի թոռնուհին՝ Իռեն Տերտերյանը 2007թ-ին թանգարանին է հանձնել դերասանի անձնական իրերից մոտ 1500 նմուշ, որոնք էլ ավելի է լցրել թանգարանի հավաքածուն։
Թանգարանում շատ են անցկացվում տարաբնույթ միջոցառումներ։ Գիտական կյանքը նույնպես հարուստ է, ացկացվում են մի շարք թեմատիկ ցերեկույթներ, ռեֆերատների ընթերցումներ, տարբեր ուսումնական և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-շաբաթ
Աշխատանքային ժամերը՝ 10:00-17:00
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Էքսկուրսիայի արժեքը հայերեն 1000 դրամ է։
Էքսկուրսիայի արժեքը ռուսերեն 2000 դրամ է:
Տեղացիների համար
Մուտքի տոմս - 700 դրամ
Երեխաներ/Թոշակառու/ուսանողական տոմս - 300դրամ
Օտարերկրացու համար
Մուտքի տոմս - 1000 դրամ
Մինչև 6 տարեկան երեխաների մուտքն անվճար է։